ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Հետնամուտքը միշտ բաց է նախարարների համար

Հետնամուտքը միշտ բաց է նախարարների համար
25.07.2013 | 18:27

Կառավարության շենքի երեք հետնամուտքերը նախարարների, կոմիտեների, դատախազության և ոստիկանության ղեկավարների համար դարձել են շքամուտք։ Ո՛չ, այդպիսով նրանք իրենց անձերը չեն խոնարհում, այլ փախչում են` խույս տալով ոչ միայն լրագրողներից, այլև կառավարության շենքը պաշարած բողոքողներից։ Հուլիսի 25-ի նիստը այդ առումով բացառություն չէր։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ սկզբում «գաղթի» ճամփան էր ուզում բռնել, բայց նիստից հետո երկրորդ հարկից սկզբում ծիկրակեց ու հետ գնաց։ Որոշ ժամանակ անց իջավ ու խոսեց գրեթե բոլոր ոլորտներից` թանկացումներից, տրանսպորտից, սոցիալական խնդիրներից, մի խոսքով, ամեն ինչից, բացի առողջապահությունից։ Ինչո՞վ էր պայմանավորված նախարարի տրամադրության այս կտրուկ փոփոխությունը։ Գուցե վերևում նրան լիազորեցին խոսել։ «Ինձ ոչ ոք չի լիազորել, ես ձեզ անկեղծ եմ ասում, հարցազրույցի այս ֆորմատին դեմ եմ։ Ճիշտ չէ, երբ ԱԺ-ի կամ կառավարության միջանցքներում լրագրողը մոտենում է նախարարին հարցերով։ Նախարարը, ինչպես և ցանկացած ոք, կարող է այդ պահին ինչ-որ հարցի պատրաստված չլինել, կամ էլ ասածդ ճիշտ չընկալվի` ասես մի բան, հասկացվի մեկ այլ բան։ Եթե նախարարն ասելու բան ունի, պետք է հրավիրի մամուլի ասուլիս»,- մեր հարցին ի պատասխան ասաց արդարադատության նախարարը։ Այլ կերպ ասած, ըստ Հրայր Թովմասյանի, նախարարը անձեռնմխելի պետք է լինի լրագրողների համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ